ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հանդիպմանը չեն մասնակցել տեղի հայերը

Հանդիպմանը չեն մասնակցել տեղի հայերը
17.02.2025 | 08:32

Քիչ առաջ Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը բացառիկ տեղեկություններ հայտնեց առ այն, թե ովքեր են իրականում մասնակցել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը և ովքեր մերժել նրան։

Հաստատվեց այն խայտառակ պատկերը, որի մասին ցերեկը հայտնել էինք։

Պարզվեց` հանդիպմանը չեն մասնակցել

֊ Հայոց թեմը,

֊ նրա 16 եկեղեցական միութունները,

֊ Գերմանահայոց Կենտրոնական խորհուրդը կամ նրա անդամ համայնքի կազմակերպություններից որեւե մեկը,

֊ Հայաստանի հիմնադրամը,

֊ Հայ Իրավաբանների միությունը,

֊ Հայ Բժիշկների միությունը,

֊ Հայ Մասնագետների միությունը,

֊ Հայ Գործարարների միությունը,

֊ Հայ Ընդհանուր Բարեգործական Միությունը,

֊ Հայ Ակադեմիականների միությունը,

֊ Հայ Օգնության միությունը,

֊ Հ.Մ.Ը.Մ.-ը,

֊ Հայ Երիտասարդական տարբեր միությունները, եւ այլ կազմակերպություններ։

֊ Չկար մեկ ճանաչված անձնավորություն կամ մտավորական:

֊ Մյունխենի Հայ միության նոր ընտրված վարչությունից ներկա է եղել միայն մեկ անդամ։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Այս մասին մբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://yerkir.am/hy/article/2025/02/16/287352

Դիտվել է՝ 2519

Մեկնաբանություններ